ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Ղրղըզստանում մահացած երեք ալպինիստները, վերջին տեղեկատվության համաձայն, գիշերը ընկել են լեռից` երեքով գտնվելով 200–մետրանոց բարձրության վրա կախված ճոճում, որը նախատեսված է մեկ մարդու համար, պատմել է ՌԴ մանկական մարդու իրավունքների պաշտպանի օգնական և սիրողական ալպինիստ Ռենատ Աբդեևը, ով նախօրեին գտնվել է այդ վայրում։
Ղրղըզստանի գլխավոր շտաբի տեղեկատվության ապահովման վարչության տվյալներով` երեք ռուս ալպինիստները մահացել են աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկը` Լենինի լեռնագագաթը նվաճելիս։ Նախնական տվյալներով` ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 30–ին, բոլոր մահացածները եղել են Մոսկվայի բնակիչներ։
«Ինձ հիմա իմ գործընկերները` «Ասիա Թրևել» կենտրոնի տղաները, պատմել են, որ ըստ վերջին տեղեկատվության, ալպինիստական ճոճը` նախատեսված մեկ ալպինիստի հանգստի և քնի համար, չի պահել երեքի քաշը և գիշերը վայր ընկել 200 մետր բարձրությունից։ Նրանք այնտեղ գիշերել են երեքով, հավանաբար, եղանակային պայմաններն անակնկալի են բերել նրանց և ստիպված են եղել թաքնվել»,– պատմել է Աբդեևը։
Նա նաև հավելել է, որ մահացածները ժամանլ են Ak-Sai Travel ընկերության միջոցով, որը ալպինիստական հարցերով բավական խոշոր օպերատոր է։
Լենինի լեռնագագաթը Պամիրի լեռնաշղթայի յոթ հազար մետր բարձրություն ունեցող գագաթներից է` Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին։ Նրա բարձրությունը կազմում է ծովի մակարդակից 7134 մ։ Առաջին անգամ գագաթ են բարձրացել 1928թ.–ին։ Ալպինիստները լեռնագագաթին տվել են պրոլետարիատի համաշխարհային առաջնորդի անունը։
Ողջ պատմության ընթացքում Լենինի գագաթը նվաճելիս տեղի են ունեցել մի քանի ողբերգություններ։ 1968թ.–ի հուլիսին ԴՈՍԱԱՖ–ի մարզիկները ձեռնարկել են պարաշյուիտային դեսանտավորման փորձ։ Վայրէջքի ժամանակ 10 դեսանտայիններից 4–ը մահացել են։
1974թ.–ին ԽՍՀՄ կանանց հավաքականը 8 ալպինիստների կազմով 7 հազար մետր բարձրության վրա ընկել է փոթորկի մեջ, որը պատռել է վրանները և ավերել հանդերձանքը։ Բոլոր մարզուհիները մահացել են։
Ղրղըզստանում մահացած երեք ալպինիստներին կարող էր չպահել սարքավորումը
© Sputnik / Виктор Чернов
/ Բաժանորդագրվել
Հաղորդվում է, որ ալպինիստները կարող էին ընկնել լեռից, քանի որ եղանակային պայմաններից ելնելով` երեքով գիշերել են մեկ հոգու համար նախատեսված ճոճում