ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Մոսկվայից շվեդ դիվանագետի արտաքսման համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Ստոկհոլմի վրա, ասվում է երկուշաբթի ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տարածած մեկնաբանությունում։
Իր հայտարարությունում Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ այդ քայլը պատասխան միջոց է ռուս դիվանագետի նկատմամբ Ստոկհոլմի ոչ բարեկամական գործողություններին։
«Տարակուսանք է հարուցում այն փաստը, որ շվեդական կողմը, իրականացնելով այդ ոչ բարեկամական մտահաղացումը, հիմա դատում է ռուս–շվեդական հարաբերությունների վրա կատարվածի բացասական ազդեցության մասին։ Այդ սադրանքի հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ստոկհոլմի վրա»,– նշվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում։
Շվեդական ԶԼՄ–ները` հղում անելով թագավորության ԱԳՆ–ին, երկուշաբթի հաղորդել են, որ Մոսկվան հայտարարել է Ռուսաստանում բարձրաստիճան շվեդ դիվանագետի գտնվելու անցանկալիության մասին, արդյունքում նա լքել է երկիրը։ Նախարարության ներկայացուցիչը Մոսկվայի որոշումն անվանել է «չհիմնավորված» և ասել, որ այն կարող է ազդել երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վրա։
Ռուսաստանի ԱԳՆ. Ստոկհոլմը պատասխանատու է Մոսկվայից դիվանագետի արտաքսման համար
© Sputnik / Виталий Белоусов
/ Բաժանորդագրվել
Շվեդական ԶԼՄ–ները երկուշաբթի հաղորդել են, որ Մոսկվան հայտարարել է Ռուսաստանում բարձրաստիճան շվեդ դիվանագետի գտնվելու անցանկալիության մասին, արդյունքում նա լքել է երկիրը