ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանցիների կեսից ավելին կողմ է, որ Ռուսաստանում համացանցն ընդհանրապես անջատվի, վկայում են «Ինչ է ցանկանում հասարակությունը. համացանցի վերահսկման ձգտումը» զեկույցի տվյալները, որը պատրաստվել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի և Փենսիլվանիայի համալսարանի Աննենբերգի հաղորդակցման դպրոցին կից գլոբալ հաղորդակցման ուսումնասիրման կենտրոնի հետազոտությունների հիման վրա
Հարցվածների կեսը (49%) կարծում է, որ համացանցից ստացված տեղեկատվությունը գրաքննության կարիք ունի։ Ընդ որում` 58%–ը կողմ է, որ համացանցն ընդհանրապես անջատեն` ազգային սպառնալիքի կամ զանգվածային բողոքների հնարավորության դեպքում, իսկ 73%–ը կարծում է, որ համացանցում չարժե պետական ծառայողների մասին բացասական տեղեկատվություն հրապարակել։
Ռուսաստանցիների մոտ 42%–ը կարծում է, որ արտասահմանյան պետությունները համացանցն օգտագործում են Ռուսաստանին և նրա շահերին վնասելու նպատակով։ Իսկ հարցվածների 79%–ը բացասական են վերաբերվում այն վեբ–կայքերին և սոցցանցերի խմբերին, որոնք բողոքի երթեր և կառավարության դեմ բողոքի ցույցեր են կազմակերպում։
Հարցումների տվյալները ցույց են տալիս, որ համացանցի մշտական օգտատերերը Ռուսաստանի քաղաքացիների 42%–ն են կազմում։ Ընդ որում` 53%–ը դրական է համարում համացանցի ազդեցությունը մարդկանց կյանքի վրա, իսկ մեկ երրորդը նշում է թերությունները։
Համացանցի մշտական օգտատերերի մեծամասնությունը երիտասարդ և կրթված մարդիկ են, նրանց 59%–ը 34 տարեկանից փոքր են, կեսից ավելին ունեն բարձրագույն կրթություն։ Չեն օգտվում համացանցից հիմնականում բարձրագույն կրթություն չունեցող մեծահասակները, ասվում է զեկույցում։
Ռուսաստանցիների կեսը համաձայն է, որ համացանցում գրաքննություն կիրառվի
© Sputnik / Павел Лисицын
/ Բաժանորդագրվել
Ըստ զեկույցի, հարցվածների շուրջ 58%–ը կողմ է, որ Ռուսաստանի տարածքում համացանցն ամբողջությամբ անջատվի, եթե ազգային սպառնալիք կամ զանգվածային բողոքների հնարավորություն է ի հայտ եկել