ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանում Շվեդիայի դեսպանությունը չի մեկնաբանում այն հաղորդագրությունը, ըստ որի Ռուսաստանում շվեդ բարձրաստիճան դիվանագետի մնալն աննպատակահարմար է համարվում, և նա ստիպված է եղել լքել երկիրը։
«Մենք (այդ հարցով) մեկնաբանություններ չենք տալիս»,– ՌԻԱ նովոստիին է ասել դեսպանության մամուլի կցորդ Պետր Մյուլլերը։
Շվեդական ԶԼՄ–ները երկուշաբթի, հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարարությանը, հայտնել են, որ Մոսկվան հայտարարել է Ռուսաստանում շվեդ բարձրաստիճան դիվանագետի մնալու աննպատակահարմարության մասին, ինչի հետևանքով նա ստիպված է եղել լքել երկիրը։
Նախարարության ներկայացուցիչը Մոսկվայի որոշումն «անհիմն» է համարել և ասել է, որ դա կարող է ազդել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վրա։
Մոսկվայում Շվեդիայի դեսպանությունը չի մեկնաբանում շվեդ դիվանագետին Ռուսաստանից արտաքսելու փաստը
© Sputnik / Егор Еремов
/ Բաժանորդագրվել
Երկուշաբթի Շվեդիայի ԱԳՆ–ն հայտնել է, որ Մոսկվան աննպատակահարմար է համարել շվեդ բարձրաստիճան դիվանագետի մնալը Ռուսաստանում։ Դիվանագետը ստիպված է եղել լքել երկիրը