ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Դոնբասում 100 միլիմետրից պակաս սպառազինությունը դուրս բերելու վերաբերյալ համաձայնագրի նախագծերից մեկը ենթադրում է, որ այն տեղի կունենա միայն հրադադարից հետո, երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի հարցով զբաղվող շփման խմբի աղբյուրը։
Մինսկում նախօրեին անցկացվել են Ուկրաինայի հարցով զբաղվող շփման խմբի և չորս ենթախմբերի բանակցությունները։ ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը լրագրողներին հայտնել է, որ երեքշաբթի անվտանգության ենթախմբի նիստում սպառազինությունները դուրս բերելու վերաբերյալ փաստաթղթի տեքստը կարող է նախապատրաստվել, սակայն չի ստորագրվի։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հայտնել շփման խմբի աղբյուրը, խոչընդոտ են դարձել շփման գծի չորս կետերը. ուկրաինական կողմը չի ցանկանում զինտեխնիկան դուրս բերել այդ կետերից։ Իսկ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները պնդում են, որ նշված սպառազինությունը պետք է դուրս բերվի շփման ամբողջ գծից։
«Տեքստի ձևակերպման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և սպառազինության տարհանման ու դադարեցման ժամկետները քննարկվում են։ Համաձայնագրի տարբերակներից մեկում ասվում է, որ զենքը կհանվի հրադադարից հետ չորս օրվա ընթացքում, իսկ հրադադարը պետք է դադարեցվի պայմանագիրը ստորագրելուց երկու օր անց», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նաև նշել է, որ հրադադարի պայմանագիրը կձևակերպվի որպես 2015 թվականի փետրվարի 12-ի համալիր միջոցների լրացում։
Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Դոնբասի` պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ ուժային գործողություններ են կիրառվում։ Փետրվարի 12-ին կայացած բանակցությունների ընթացքում հրադադարի, ծանր զենքը դուրս բերելու, Ուկրաինայի սահմանադրությունում իշխանությունների ապակենտրոնացման վերաբերյալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին հատվածներին» հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Նախագիծ. Դոնբասում սպառազինությունները դուրս կբերեն հրադադարից անմիջապես հետո
© Sputnik / Дэн Леви
/ Բաժանորդագրվել
Ուկրաինայի հարցով զբաղվող շփման խմբի աղբյուրը հայտնել է, որ Դոնբասի հրադադարի պայմանագիրը կձևակերպվի որպես 2015 թվականի փետրվարի 12-ի համալիր միջոցների լրացում։ Տեքստի ձևակերպման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և քննարկվում են սպառազինության տարհանման ու դադարեցման ժամկետները