ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Անգլիայի պրեմիեր լիգայի ակումբներն ամառային տրանսֆերի համար արդեն 500 մլն ֆունտ են ծախսել, հայտնում է Բի–բի–սի–ն։
Ամբողջ անցած տարվա ամառային փոխանցումների արդյունքների համաձայն Անգլիայի ակումբները 335 միլիոն ֆունտ են ծախսել։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին։
Ամենախոշոր գործարքներն այս ժամանակահատվածում իրականացրել են «Մանչեսթեր Յունայթեդը» (83 միլիոն), «Լիվերպուլը» (32,5 միլիոն) և «Մանչեսթեր Սիթին» (44 միլիոն)։
Այսպիսով, նոր շրջանը կարող է ռեկորդային լինել Անգլիայի ակումբների ծախսած գումարների առումով։
Անցած սեզոնի արդյունքներով` պրեմիեր լիգայի ակումբները տրանսֆերների համար 965 միլիոն ֆունտ ստեռլինգ են ծախսել։
Անգլիայի պրեմիեր լիգայի ամառային տրանսֆերի համար 500 մլն ֆունտ է ծախսվել
© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига Чемпионов. Тренировка ФК "Манчестер Юнайтед"
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Անգլիայի պրեմիեր լիգայի ակումբներն ամառային փոխանցումների համար արդեն շուրջ կեսմիլիարդ ֆունտ ստեռլինգ են ծախսել