ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Ռուս գործարար Գերման Ստերլիգովը չի կարող վերադառնալ Ռուսաստան, երկուշաբթի «Կոմերսանտ-ՖՄ» ռադիոկայանի եթերում ասել է գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը։
Ավելի վաղ Ադրբեջանը ռուս գործարար Գերման Ստերլիգովին հայտարարել է միջազգային հետախուզման Լեռնային Ղարաբաղ այցելելու համար` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը։
Փաստաբանի խոսքով` Ստերլիգովը փորձել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վերադառնալ Մոսկվա, բայց Հայաստանի օդանավակայանից մեկնելիս նրան զգուշացրել են ձերբակալության հավանականության մասին։
«Մոսկվա մեկնելիս հայ սահմանապահները զգուշացրել են Ստերլիգովին, որ միջազգային հետախուզման պատճառով նրան կարող են ձերբակալել Ռուսաստան մտնելիս»,– հայտնում է ռադիոկայանը` ներկայացնելով Հայրապետովի խոսքը։
Ավելի վաղ «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել էր Ռուսաստանը և ընտանիքով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, իսկ հուլիսի 22–ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել` նրան մեղադրելով պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքների խախտումների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության Միգրացիոն օրենսգրքի պահանջները խախտելու համար։
Փաստաբան. գործարար Ստերլիգովը չի կարող վերադառնալ Ռուսաստան
© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցГенеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов
© Sputnik / Павел Лисицын
/ Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ադրբեջանը ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար