ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի –Sputnik. «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 5-ին Հյուսիսային պողոտայում կկայանա «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ըստ հաղորդագրության, «Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառումը նախատեսված էր օգոստոսի 2-ին, բայց կկայանա օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից 22:00-ը:
«Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշները, Մեգերյան կարպետ-թանգարանի, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները»,- նշվում է հաղորդման մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև Տերյան մշակույթի կենտրոնի, ինչպես նաև դիզայներ Արամ Նիկոլյանի տարազների հավաքածուները:
«Երևան Տարազֆեստ» առաջին փառատոնը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հետ համատեղ:
Երևանում օգոստոսի 5-ին կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը
10:34 04.08.2015 (Թարմացված է: 11:05 04.08.2015)
© Marashlyan Photo AtelierТаразфест
Բաժանորդագրվել
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառումը նախատեսված էր օգոստոսի 2-ին, բայց կկայանա օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից 22:00-ը