00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն առանց պատժամիջոցների. ՀՀ–ի ցատկը ծայրամասից իրադարձությունների էպիկենտրոն

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցПразднование годовщины исламской революции в Иране
Празднование годовщины исламской революции в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնությունը հաշվի առնելով` Երևանը և Թեհրանը պետք է որոնեն համագործակցության նոր և ավելի հեռանկարային ուղղություններ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի– Sputnik. Իրանի հարցով պատմական համաձայնությունը խոստանում է այդ երկրին միջազգային ֆինանսական, ռազմատեխնիկական և տնտեսական պատժամիջոցների վերացում։ Այդ գործընթացն ազդեցություն կունենա հարևան երկրների հետ նրա հարաբերությունների վրա։ Դրա հետ կապված` ինչպես նշում են փորձագետները և քաղաքական գործիչները, որոշակի փոփոխությունների կենթարկվեն նաև հայ–իրանական հարաբերությունները։ Հարևան Հայաստանի հետ Իսլամական Հանրապետությունն ունի բավական ամուր քաղաքական կապեր, որոնք փորձություն են անցել Իրանի միջազգային մեկուսացման տարիներին։

Նույնիսկ բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո փորձագետները հայ–իրանական առևտրի կտրուկ վերելք չեն ակնկալում ։ Տարածաշրջանային միջավայրի փոփոխության հետ մեկտեղ պետք է փոփոխություններ սպասել քաղաքական մակարդակում հաստատված, բայց այդպես էլ չիրագործված հայ–իրանական նախագծերի հարցում Թեհրանի մոտեցման մեջ։ Դրանց շարքում կարելի է թվարկել հայ–իրանական երկաթուղու, Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ–ի, նավթի վերամշակման գործարանի, նոր ՋԷԿ–ի բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման պլանները` Իրանի հետ բարտերային առևտրի խորացման համար (գազ էլեկտրաէներգիայի փոխարեն սխեմայով) և այլն։

Թե որքանով դրանք արդի կլինեն նոր պայմաններում, երբ իրանական կողմը լրացուցիչ միջոցներ կունենա իր արտասահմանյան հաշիվները սառեցումից հանելուց և միջազգային նավթագային շուկա վերադառնալուց հետո։ Դինամիկ փոխվող տարածաշրջանային միջավայրում իրանագետների և տնտեսագետների կարծիքով կողմերը պետք է որոնեն համագործակցության նոր, ավելի հեռանկարային ուղղություններ, քանի որ հայ–իրանական նախագծերի մեծամասնությունն Իրանի միջազգային մեկուսացումից դուրս գալուց հետո կկորցնի հրատապությունը։

Առևտուրը և Հյուսիս–հարավ միջանցքը

Իրանի նկատմամբ ֆինանսատնտեսական պատժամիջոցների ուժեղացումից հետո Հայաստանի և ԻԻՀ միջև առևտուրը կրճատվել է 50-60 տոկոսով։ Դեռ 2012թ.–ին կողմերի միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 350 մլն դոլար։ Չնայած աշխարհագրական մերձեցմանը և իրանական շուկայի մասշտաբին` Հայաստանը փաստացի կորցրել է Իրանին որպես առևտրային գործընկերոջ։ Պատժամիջոցների պատճառով կասեցվել են միջբանկային փոխանցումները, ֆինանսական միջոցների շրջանառությունը, ինչը կտրուկ նվազեցրել է միջպետական առևտրի հնարավորությունները։

«Հայաստանը կտրված էր Պարսից ծոցում Բանդեր Աբաս նավահանգստից, քանի որ գրեթե բոլոր նավարկման ընկերությունները հրաժարվել են ապրանքներ առաքել այնտեղ։ Մենք ստիպված ենք եղել իրականացնել ապրանքաշրջանառության «առյուծի բաժինը» Բաթումիի և Փոթիի վրացական նավահանգիստների միջոցով»,– նշում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը Արսեն Ղազարյանը։

Ներկա պահին երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է մասնավոր ձեռներեցների մակարդակով, որոնք աշխատում են կանխիկ փողերով։ Պատժամիջոցների և իրանական ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով խնդիրների հետ են բախվում նաև մասնավոր ձեռներեցները։ «Այն բանից հետո, երբ Իրանը կվերադառնա միջազգային շուկա և նրա արտասահմանյան հաշիվները սառեցումից կհանվեն, Իրանի ազգային արժույթը կամրապնդվի։ Դա կարող է նպաստել, օրինակ, Հայաստանի և Իրանի միջև ոչխարի մսի առևտրի ակտիվացմանը»,– նշում է իրանագետ Սևակ Սարուխանյանը` հավելելով, որ երկու երկրների միջև առևտրում կտրուկ աճի պետք չէ սպասել։

Նման կարծիքի է նաև տնտեսագետ, Հայաստանում Առևտրի ամերիկյան պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։ Նրա կարծիքով` առևտրի կտրուկ ակտիվացում չի լինի, քանի որ Իրանում արտադրվող արտադրանքը սուբսիդավորման և պետության ներդրումների արդյունքում ավելի էժան է, քան Հայաստանում։ Դրա հետ կապված` պետք չէ սպասել հայկական ապրանքների առատություն իրանական շուկայում, որն իր էությամբ նաև պրոտեկցիոնիստական է։

Железная дорога - Sputnik Արմենիա
Տրանսպորտի նախարարություն. Հայաստանը ներդրողներ է փնտրում Իրանի հետ երկաթգծի նախագծի համար
Ամեն ինչ միանշանակ չէ Հյուսիս–հարավ միջանցքի ստեղծման հարցում։ Այստեղ գործում են երկու հիմնական նախագծեր` Հյուսիս–հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որն արդեն իրացման փուլում է և երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցություն հաստատելու նախագիծը։ Փորձագետները դրանցից գերակա են համարում Հյուսիս–հարավ ավտոմայրուղին, որը միավորում է Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարանցիկ ուղղությունները։ «Պատժամիջոցների պահպանումը կնվազեցներ այդ ավտոմայրուղու տնտեսական նպատակահարմարությունը»,– նշում է Արսեն Ղազարյանը։

Իրանը նույնպես շահագրգռված է Հյուսիս–հարավ միջանցքի ստեղծմամբ, սակայն առայժմ պատրաստ չէ խոշոր ներդումներ անել այդ նախագծում։ «Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Իրան–Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը գնահատվում է շուրջ 3,2 մլրդ դոլար, և դրա իրացման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ, որոնք դեռ չկան»,– Երևանում վերջերս կայացած մամուլի ասուլիսում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին` պատասխանելով լրագրողների հարցին։

Դեսպանը հաստատել է միայն Իրանի նախկին դիրքորոշումը մինչև հայկական սահմանը 90 կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու հարցում։ Հետագայում Հայաստանը պետք է ներդրողներ որոնի` իր տարածքում նախագծի ամենամասշտաբային և թանկարժեք հատվածն իրագործելու համար, որտեղ նախատեսվում է փորել միայն 120 կմ թունելներ։

Իրան–Հայաստան երկաթուղին Թեհրանի համար առաջնահերթություն չէ, կարծում է Ջրբաշյանը, նշելով, որ դա, ամենայն հավանականությամբ, հայկական նախագիծ է։ «Առավել ևս, որ շուտով Իրանը միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն կունենա Ադրբեջանի տարածքով, որը կկապի Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղիները»,– հիշեցնում է փորձագետը։

ՀԷԿ–ը դեռ անհրաժեշտ է, ՋԷԿ–ն ու ՆՎԳ–ն` դժվար թե

Դատելով փորձագետների և Իրանի դեսպանի հայտարարություններից` հիմա Թեհրանի համար ամենահեռանկարային նախագիծը էլեկտրահաղորդալարերի երրորդ գծի և Մեղրիի ՀԷԿ–ի կառուցումն է։ Իրանն ու Հայաստանը Իրանի պատժամիջոցային պաշարման ժամանակաշրջանում իրականացնում էին բարտերային առևտուր` «գազ էլեկտրականության դիմաց» սխեմայով։ Այս նպատակով ժամանակին կառուցվել է Երևանի ՋԷԿ–ը։

Վերջերս Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահը։ Այցելության ընթացքում կքննարկվեն էլեկտրահաղորդալարերի երրորդ գծի կառուցման մանրամասները։ Իրանը, ամենայն հավանականությամբ, հետաքրքրված է նշված նախագծերի իրականացման հարցում։ Բացի այդ, այդ նախագծերի իրականացման համար (նույն երկաթուղու համեմատ) պահանջվում են շատ ավելի համեստ ներդրումներ։ Էլեկտրահաղորդալարերի գծի կառուցման նախագծի արժեքը գնահատվում է 350 մլն դոլար։
Иран - Sputnik Արմենիա
Դեսպան. Իրանի առաջին փոխնախագահը կայցելի Հայաստան
ՆՎԳ–ի և նոր ՋԷԿ–ի կառուցման նախագծերը, իրանցի դեսպանի հայտարարության համաձայն, դեռ երկար կմնան սաղմնային փուլում։ «Նախագիծը կա, ներդրումներ են անհրաժեշտ», – նշել է դիվանագետը` Երևանում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքան իրատեսական է նավթավերամշակող գործարանի կառուցումը Հայաստանում, որը պետք է աշխատի իրանական հումքով։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո, ինչպես նշում են փորձագետները, նշված նախագծերի իրականացման հավանականությունը կտրուկ նվազում է։ «Ինչպես ՋԷԿ–ը, այնպես էլ ՆՎԳ–ն նախատեսված են այն իրականության համար, երբ Իրանը հնարավորություն չուներ ստեղծել նմանատիպ տնտեսական օբյեկտներ, քանի որ նրան հասանելի չէին նոր տեխնոլոգիաները։ Պատժամիջոցների չեղարկումից հետո ինչու է Իրանին հարկավոր, օրինակ, Հայաստանի տարածքում կառուցել ՆՎԳ, եթե նա կարող է նմանատիպ գործարան կառուցել իր տարածքում», – հարցնում է Ջրբաշյանը։

«Պորտալ» Իրանում

Այն պայմաններում, երբ Իրանը դուրս է գալիս միջազգային մեկուսացումից և աշխարհին ներկայանում է որպես տարողունակ շուկա` 80 մլն բնակչությամբ և 450 մլն դոլարի ՀՆԱ–ով, փորձագետները կարծում են, որ Երևանը պետք է փոխի առաջնահերթությունները։ Նրանց խոսքերով` Հայաստանը պետք է կենտրոնանա բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծման վրա` իրանական շուկայում լիարժեք «պորտալ» դառնալու համար

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի կարծիքով` Իրանի հարևան պետությունների շրջանում միայն Հայաստանը հնարավորություն ունի դառնալ լիարժեք հարթակ միջազգային ներդրողների համար իրանական շուկայում աշխատելու նպատակով։ Թուրքիան տարածաշրջանային մրցակից է, Իրաքը դեռևս համակված է պատերազմի կրակով, արաբական երկրները, հաշվի առնելով կրոնական հակասությունները, չեն կարողանա հավակնել այդ դերին։ Ադրբեջանի և Իրանի միջև ևս գոյություն ունեն սուր խնդիրներ։

«Մնում է միայն Հայաստանը, որը գործարար միջավայրի տեսակետից առավել գրավիչ է ներդրողների համար», – նշում է տնտեսագետը և ավելացնում, որ պատկերը լիարժեք է դառնում, եթե հաշվի առնենք իրանական այնպիսի գործոնները, ինչպիսիք են իսլամական բանկինգն ու Շարիաթի դատարանները։ «Իրանը գրավիչ երկիր է առևտրի համար, սակայն` ոչ բիզնես վարելու և բիզնեսի սպասարկման համար», – նշում է Ջրբաշյանը։

Նրա կարծիքով` այս կապակցությամբ Հայաստանի դերակատարությունը, որպես Իրանի հետ աշխատանքի հարթակ, ավելանում է ոչ միայն ԱՄՆ–ի և ԵՄ–ի, այլ նաև ԵՏՄ–ի համար, որը ձգտում է ստեղծել Իրանի հետ ազատ առևտրի գոտի։

ԵՏՄ երկրների շրջանում միայն Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունի և առևտրի հարուստ փորձ։ Այս կապակցությամբ պատահական չէ, որ վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման նախաձեռնությունը քննարկվում է «հայկական բիզնեսի և հայ կարգավորիչների հետ»։

Այս նախաձեռնության հաջող իրականացման դեպքում Հայաստանը, ինչպես նշում են մասնագետները, եվրասիական միավորման ծայրամասային անկլավից կարող է վերածվել առանցքային հաղորդակցական հանգույցի։

Լրահոս
0