ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 3–Sputnik. Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը Բաքվում թենիսի մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշում բարձրացել է 71–րդ հորիզոնական, որի նորացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Գասպարյանը կիրակի Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակչում հաղթել է ռումինացի թենիսիստուհի Պատրիցիա–Մարիա Տիգին` նվաճելով իր կարիերայում WTA առաջին տիտղոսը։ Այդ հաղթանակից հետո Գասպարյանն իր ակտիվում ունի 798 միավոր, ինչը թույլ է տվել նրան 112–րդ հորիզոնականից տեղափոխվել 71–րդ։
Վարկանիշում առաջատարի դիրքերը պահպանում է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, իսկ ռուսներից լավագույնը Մարիա Շարապովան է, ով զբաղեցնում է երկրորդ տեղը։
WTA վարկանիշը, օգոստոսի 3–ի տարբերակը.
1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)` 12721 միավոր,
2 (2). Մարիա Շարապովա (Ռուսաստան)` 6490,
3 (3). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)` 5151,
4 (4). Պետրա Կվիտովան (Չեխիա)` 5000,
5 (5). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)` 4910,
6 (6). Աննա Իվանովիչ (Սերբիա)` 3765,
7 (7). Ագնեշկա Ռադվանսկայա (Լեհաստան)` 3560,
8 (8). Լյուցիա Շաֆարժովա (Չեխիա)` 3515,
9 (9). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա)` 3320,
10 (10). Կառլա Սուարես Նավարո (Իսպանիա)` 3285։