ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 2- Sputnik. Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն ու Ալեքսանդրա Պանովան հաղթանակ են տարել Բաքվի թենիսի մրցաշարի զուգախաղում, որի մրցանակայիան ֆոնդը գերազանցում է 225 հազար դոլարը:
Մրցաշարում առաջին համարի տակ հանդես եկող ռուս թենիսիստուհիները եզրափակիչ փուլում 6:3, 7:5 հաշվով հաղթել են ռուս Վիտալիա Դյաչենկոյին և ուկրաինուհի Օլգա Սավչուկին: Հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե: Գասպարյանի և Պանովայի համար դա դարձել է WTA մրցաշարերում առաջին համատեղ տիտղոսը: Ավելի վաղ ռուսները զույգով հասել էին 2014թ.-ին Տաշքենդում անցկացված մրցաշարի եզրափակիչ փուլ: Գասպարյանը կիրակի առավոտյան հաղթել էր նաև մրցաշարի եզրափակիչ փուլի անհատական պայքարում:
Ռուսաստանը ներկայացնող Գասպարյանն ու Պանովան հաղթել են Բաքվում անցկացված թենիսի մրցաշարի զուգախաղում
17:42 02.08.2015 (Թարմացված է: 17:43 02.08.2015)
© SputnikТеннисистка Маргарита Гаспарян
© Sputnik
Բաժանորդագրվել
Մարգարիտա Գասպարյանը կիրակի առավոտյան հաղթել էր նաև մրցաշարի եզրափակիչ փուլի անհատական պայքարում