00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մելիք-Շահնազարյան. Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է Իրանի անվտանգության շահերից

Բաժանորդագրվել
Իրանը չէր ցանկանա, որ իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում, պատերազմ վերսկսվեր, կարծում է քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik. Պաշտոնական Թեհրանը մշտապես հանդես է եկել արցախյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու դիրքորոշմամբ և իր ազդեցությամբ ու կշռով նպաստել է գործընթացի՝ վերահսկելիության սահմանում պահելուն, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նրա կարծիքով` Իրանն արդեն իսկ բավականին լուրջ ներդրում ունի խաղաղության պահպանման հարցում:

«Կարծում եմ` պատժամիջոցներից ազատված Թեհրանն ամեն ինչ անելու է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ Իրանը երբևէ չէր ցանկանա, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ադրբեջանական կողմը որոշակի առավելության հասներ: Այն լավ հասկանում է, որ այդ դեպքում, ըստ էության, Հարավային Կովկասում կուժեղանա թուրքական գործոնը:  Թեհրանի համար սա անընդունելի տարբերակ է, հետևաբար՝ Իրանը կշարունակի հայկական կողմի համար դրական դերակատարում ունենալ»,-կարծում է քաղաքագետը:

Глава исследовательско-аналитической общественной организации Интеграция и развитие, член Евразийского экспертного клуба Арам Сафарян. - Sputnik Արմենիա
Փորձագետ. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն առավելապես կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Իրանի որևէ ձևաչափով դերակատարմանն ինչպե՞ս կարձագանքեն Մինսկի խմբի համանախագահող երկրները հարցին ի պատասխան` քաղաքագետը նշեց, որ խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնություն համանախագահող երկրների համար միայն ողջունելի կլինի:

«Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ Իրանի մասնակցությունը չի կարող ունենալ ինստիտուցիոնալ բնույթ, այսինքն՝ այն չի ներառվելու բանակցային գործընթացում: Հետևապես՝ Մինսկի խմբի համանախագահները դժգոհելու առիթ չպետք է ունենան: Այս գործընթացում պարզապես կարևոր է Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-նշել է նա:
Армен Минасян - Sputnik Արմենիա
Քաղաքագետ. Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում «թայմ-աութ» է
Նա գտնում է, որ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված լինելն Իրանի համար շատ ավելի կարևոր է, քան պարզապես սեփական հեղինակության հարցի լուծումը: Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ պաշտոնական Թեհրանը հասկանում է, որ կոնֆլիկտի թեժացումը հղի է մի շարք վտանգներով:

«Իրանը չէր ցանկանա, որ իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում, դեպի Եվրոպա հիմնական տարանցիկ հատվածներում պատերազմ վերսկսվեր: Առավել ևս չէր ցանկանա, որ այդ պատերազմին միջամտեին միջազգային ուժեր»,-պարզաբանել է քաղաքագետը:

Համեմատականներ անցկացնելով Թուրքիայի՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված լինելու ձգտումների հետ՝ բանախոսը նկատում է, որ եթե Թուրքիան ինչ-որ տեղ փորձում է հեղինակության հարց լուծել, ապա Իրանի համար դա անվտանգության հարց է: 

«Չնայած Թուրքիայի պարագայում նույնպես հեղինակությունը երկրորդական նշանակութուն ունի, նրանք շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ են փորձում լուծել, բայց Իրանի դեպքում ոչ թե հեղինակության կամ խնդիր լուծելու հնարավորություն է, այլ սեփական անվտանգությանը վերաբերող հարցեր են»,-շեշտադրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-

Լրահոս
0