00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն առավելապես կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից

© Sputnik / Asatur YesayantsГлава исследовательско-аналитической общественной организации "Интеграция и развитие", член Евразийского экспертного клуба Арам Сафарян.
Глава исследовательско-аналитической общественной организации Интеграция и развитие, член Евразийского экспертного клуба Арам Сафарян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սաֆարյանը նաև նշում է, որ եթե խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը, ապա տնտեսական կառույցներից ետ չմնալու, ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու համար պարտադիր է հայկական կողմից քայլերի իրականացումը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի–Sputnik. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն առավելապես կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի ղեկավար Արամ Սաֆարյանը` անդրադառնալով Ուֆայում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովներին։


Սաֆարյանի կարծիքով` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական կարևորության տեսանկյունից, այլ առավելապես՝ ազգային անվտանգության տեսանկյունից։


«Եթե խոսում են ազգային անվտանգության տեսանկյունից, ապա տնտեսական այդ կառույցներից ետ չմնալու, ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու համար, պարտադիր է հայկական կողմից քայլերի իրականացումը, եթե նույնիսկ դա արվում է պարտքով», – նշել է Սաֆարյանը։


Սաֆարյանը նաև նշել է, որ տնտեսական ազդեցության նոր կենտրոնների ստեղծմամբ՝ համաշխարհային և մայրցամաքային գործակցության աննախադեպ հնարավորություն է ստեղծվել։


«Այն, որ Հայաստանն այս ամենին հետևում է մեծ ուշադրությամբ, վկայում է, որ գիտակցում ենք աշխարհում ընթացող աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական գործընթացների կարեւորությունը», – նշել է փորձագետը։


Սաֆարյանը նշել է, որ այս գործակցությունները միտված են լավագույն հեռանկար ունենալու փնտրտուքին:


««Ինտեգրացիա և զարգացում»-ը քաղաքագիտական և տնտեսագիտական ուսումնասիրություններ է կատարում՝ Հայաստանի մասնակցության լավագույն ձևաչափն ու հնարավորությունները գտնելու համար», – ասել է Արամ Սաֆարյանը։


Նրա խոսքով` ռուս նշանավոր քաղաքագետ Կարագանովն ասել է, որ «աշխարհը հասկացավ, որ փող աշխատել պետք է Արևելքում, իսկ ծախսել՝ Արևմուտքում»։ Իսկ   քաղաքագետ Գրինյաևը իր կատարած հետազոտության մեջ ուշագրավ

եզրահանգում էր արել՝ աշխարհատնտեսական գործակցությունն Արևմուտքից շարժվում է դեպի Արևելք։

«Այսինքն՝ գործարար ակտիվության համաշխարհային կետրոնները միտում ունեն Արևելք շարժվելու, որովհետև Արևելքի տնտեսությունները, դինամիկ զարգանալով՝ գրավում են մասնավոր և պետական ներդրողների ուշադրությունը», – նշում է փորձագետը։

Նրա պնդմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով այս հանդիպմանը հնչեցված հայտարությունները վկայում են, որ այն արդեն դառնում է պետական քաղաքականություն, և այս գործակցության մեջ ներգրավվելու են գիտական կենտրոններ, քաղաքական ինստիտուտներ, տնտեսական միավորումներ։

«Սա կամաց-կամաց սկսելու է «միս ու արյուն» ստանալ, իհարկե, տևելու է տարիներ, բայց, միանշանակ, սա անսխալ քաղաքական հեռանկար է, որովհետև սա ոչ միայն մենք`փոքր Հայաստանով ենք հասկացել, այլ աշխարհի բնակչության մեծամասնությունը»,-ընդգծել է նա։

Արամ Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ դեռ 2008 թվականին Ազգային ժողովում ունեցած ելույթում Հայաստանի նախագահն ընդգծել էր երկու կարևորագույն մեգանախագծերի՝ նոր ատոմակայան կառուցելու օրհասական անհրաժեշտության և Իրան — Հայաստան երկաթուղու շինարարության կարևորության մասին։

«Սրան, իհարկե, խանգարեց 2009-ի և նախորդ տարվա ճգնաժամերը, բայց չեմ կարծում, որ ֆինանսատնտեսական գլոբալ շուկաները դուրս են եկել ճգնաժամից, սակայն այս մասին հայտարարելն ունի նախևառաջ քաղաքական նշանակություն», – հավելել է փորձագետը։

Նրա խոսքով` ճգնաժամերի ընթացքում են բացահայտվում այն նոր հնարավորությունները, որոնք պետք է գծագրել և հասնել դրանց իրականացման փողաշատ ժամանակներում։

Լրահոս
0