00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Իրանի հետ համաձայնագիրն անվանել է ուշացած, բայց գոհ է դրանից

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցВстреча С.Лаврова с Министрами иностранных дел стран-участниц G20
Встреча С.Лаврова с Министрами иностранных дел стран-участниц G20 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաձայնագրի հասնելու հետ կապված այսօրվա իրավիճակը մեզ լիովին բավարարում է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14– Sputnik. Անկարան բավարարված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից, թեև այն ուշացած է համարում, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանի հարցով Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում դեռ 2010թ.–ից, և մեր դիվանագիտական ջանքերը հայտնի են։ Ավելի լավ կլիներ այդ համաձայնությունն ավելի վաղ ձեռք բերել։ Կարծում եմ, որ իզուր շատ ժամանակ է կորել։ Սակայն համաձայնագրի հասնելու հետ կապված իրավիճակը մեզ լիովին բավարարում է։ Հաջողություն եմ մաղթում դրա իրականացման գործում»,– լրագրողներին Անկարայում ասել է Դավութօղլուն։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

Լրահոս
0