ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի– Sputnik. Չորեքշաբթի` հուլիսի 15–ին, ժամը 12։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում (Իմպերիում պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի մամուլի ասուլիսը` «Իրանի հետ «վեցյակի» վերջին պայմանավորվածությունները» թեմայով։
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։
Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Մամուլի ասուլիս. «Իրանի հետ «վեցյակի» վերջին պայմանավորվածությունները»
18:27 14.07.2015 (Թարմացված է: 00:42 15.07.2015)
© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցПетербургский международный экономический форум 2015 (ПМЭФ). День второй
© Sputnik / Константин Чалабов
/ Բաժանորդագրվել
Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։