ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների բարեկամական բանակների առաջին ռազմասպորտային խաղերին, որոնք տեղի կունենան հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 1-ը բանակի գեներալ Մարգելովի անվան Բանակի կենտրոնական մարզական ակումբի և Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարության ուսումնարանի բազայի հիման վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Խաղերի անցկացման մասին որոշումը ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների նախարարների խորհրդի նիստում, ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։
Մոսկվա մրցումներին մասնակցելու համար կժամանեն հինգ երկրների` Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղրղըզստան և Ղազախստան, զինված ուժերի ուժեղագույն մարզիկները։
Զորքերի տեսակների, ռազմական օկրուգների և ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները խաղերի ընթացքում կբացահայտեն լավագույններին` ռազմական բազմամարտում, սպայական եռամարտում, բանակային ձեռնամարտում, կշռաքարային երկամարտում, տաբելային զենքից հրաձգության և հրամանատարական մեկնարկների մեջ։
Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ բանակների ռազմասպորտային խաղերին
© Photo : ARKA news agencyАрмянские десантники на параде на площади Республики в Ереване
© Photo : ARKA news agency
Բաժանորդագրվել
Մրցումներում նախատեսվում է ԶՈՒ մարզիկների մասնակցություն հինգ երկրներից` Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղրղըզստան և Ղազախստան։