00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Եվրամիության կազմում Հունաստանի մնալը բխում է և Եվրամիության, և Հունաստանի շահերից

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցФутбольные болельщики перед матчем Греция - Россия в Варшаве
Футбольные болельщики перед матчем Греция - Россия в Варшаве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տասնամյակներով կուտակված տնտեսական խնդիրները, կոռուպցիայի բարձր մակարդակը, ռեսուրսների կենտրոնացումը, վերևներում, պետության բազմաթիվ պարտականությունները հանգեցրել են Հունաստանի ճգնաժամի

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Տասնամյակներով կուտակված տնտեսական խնդիրներ,  կոռուպցիայի բարձր մակարդակ, ռեսուրսների կենտրոնացում վերևներում, պետության բազմաթիվ պարտականություններ՝ այս ամենն այսօր հանգեցրել է Հունաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամի, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասաց  քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Փորձագետի համոզմամբ, Հունաստանի այսօրվա ճգնաժամը խոր արմատներ ունի, դրանք սկիզբ են առնում նախորդ դարի 1960-ականներից: 

«Հունաստանի տնտեսական խնդիրները  կուտակվել են այդ ժամանակներից են, իսկ այսօր վառ երևում են: 1977-ից սկսեց Հունաստանի արտաքին պարտքի կայուն աճը և շարունակվում է մինչև հիմա: Խնդիրը նաև եվրոգոտուն միանալուց հետո տեսանելի  դարձավ: Բացի դրանից, պետութունն այնքան պարտքեր է կուտակել, այնքան մեծ սոցիալական բեռ է վերցրել՝ կենսաթոշակներից սկսած, որ կանգնել է նման խնդրի առջև: Հունաստանը նաև բանակի համար է մեծ ծախսեր անում: Ի դեպ, երկրի առջև պարտականություն է դրված կրճատելու բանակի ծախսերը»,-մեկնաբանել է նա և հավելել, որ երկրում կան օլիգարխիկ խմբեր, որոնք թույլ չեն տվել այդ ծախսերը կրճատել:

Հունական խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի մասին Եվրամիությունը բազմիցս բարձրաձայնել է, բայց ինչպես նկատում է քաղաքագետը, միջազգային կառույցները մեծ հնարավորություն չունեն ազդելու ներքաղաքական գործընթացների վրա, երբեմն էլ ունենալով՝ աչք են փակել, արդյունքում էլ՝ հասել են ներկա վիճակին:

«Այսինքն՝ դժվար էր կառավարությանը ստիպել՝ իջեցնելու սոցիալական բեռը, որովհետև այդ կառավարությունն ընտրվել էր սոցիալական ծախսերն ավելացնելու խոստումով: Հիմա Եվրամիությունը դժվարանում է ստիպել Հունաստանի իշխանությանը»,-նշել է բանախոսը:

Նախընտրական քարոզարշավում Ալեքսիս Ցիպրասը խոստանում էր  15 հազար պետական աշխատողի վերադարձնել աշխատանքի:

Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝  այդ խոստումը Ցիպրասի ամենամեծ սխալներից էր:

«Նա տվել է խոստումներ, որոնք չի կարողանալու կատարել, և կնքված գործարքը ցույց է տալիս, որ Ցիպրասը գնացել է իր խոստմանը հակառակ: Հստակ էր, որ պետությունը չունի գումար և գտնվում է եվրոյի գոտում, հետեւապես՝ հավելյալ աշխատատեղեր բացելու համար, նրան պետք են գումարներ, իսկ այդ գումարները պետք է վերցնել միջազգային վարկատուների «եռյակից»,  իսկ «եռյակի» պահանջները չեն կատարել: Այսինքն՝ նա մտավ հակասությունների մեջ, պոպուլիստական ֆոնի վրա կարողացավ գալ իշխանության, բայց կանգնել ավելի խոր ճգնաժամի առջև»,-ընդգծել է նա:

Հունաստանի՝ Եվրամիության կազմում մնալը բխում է, և Եվրամիության, և Հունաստանի շահերից: Քաղաքագետը համոզված է, որ հենց Հունաստանը դուրս եկավ Եվրամիությունից՝ կանգնելու է դեֆոլտի առջև:  Նա նաև համոզված է, որ Եվրամիությունը չի զիջելու Հունաստանի պարտքերը:

 «Եթե հույներին ներվեն այդ  պատքերը, ապա պետք է ներվեն նաև իտալացիների, իսպանացիների, պորտուգալացիների պարտքերը: Ավելին, եթե այդ պարտքերը «ջրվեն», ապա հնարավորություն չի լինի նախ պարտք տալու, իսկ պարտք վերցնողները էլ կմտածեն՝ եթե «ջրվում» են, ապա եկեք պարտք վերցնենք: Այսինքն՝ ամբողջությամբ խախտվում է կոնսենսուսը: Հունաստանը սկզբից դրեց այդ պահանջը, ինչը շատ սխալ էր և անիրատեսական: Եվրամիությունում որևէ մեկը չէր պատրաստվում «ջնջելու» այդ պարտքերը, որովհետև դա կնշանակեր ամբողջ համակարգի փլուզում»,-նշել է Արմեն Գրիգորյանը:

Լրահոս
0