ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը երկուշաբթի Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիյոյի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի` Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցեր»,- նշվում է փաստաթղթում: