00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լյուբով Կազարնովսկայան օպերային դպրոց կբացի Ղարաբաղում

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցЛюбовь Казарновская
Любовь Казарновская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան հուսով է, որ Ղարաբաղ կայցելեն օպերային դիրիժորներ, երաժիշտներ` երիտասարդ երգիչների տաղանդը զարգացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան նախատեսում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ օպերային դպրոց բացել ԼՂՀ–ում։

«Պատրաստվում ենք դա անել մշակույթի նախարար Նարինե Էդուարդովնայի և նախագահ Բակո Սահակյանի հետ, որին ես շատ եմ հարգում։ Կարծում եմ, որ նա խաղաղարար մարդ է, ում նպատակը խաղաղություն հաստատելն է, նա իր երկրի համար ցանկանում է միայն երջանկություն և բարություն։ Նա հասկանում է, որ մշակութային բաղկացուցիչը, մշակույթի ոգին շատ ավելի կարևոր է», – հայտարարել է հայտնի երգչուհին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ղարաբաղ կատարած այցելության պատճառներից մեկն այն է, որ այս հանրապետության նախագահն ունի իր երկրի զարգացման տեսլականը։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ և Հայաստանը, և Ղարաբաղն այնպիսի արևոտ շրջաններ են, որտեղ ծնվում են հիասքանչ ձայներ։ Պարզապես վոկալ արվեստի զարգացման ավանդույթը, միգուցե, ընդհատվել է պատերազմի պատճառով։ Եվ ահա հիմա` խաղաղ ժամանակ (իսկ մենք բոլորս աղոթում ենք, որ այն երկար տևի), քարերը հավաքելու, տաղանդները հավաքելու ժամանակն է», – ընդգծել է Կազարնովսկայան։

Նա հույս է հայտնել, որ շուտով կկառուցվի ԼՂ Օպերային տան շենքը, այստեղ կներգրավվեն բեմադրիչներ, դիրիժորներ, երաժիշտներ, որպեսզի այդ երիտասարդ ձայները զարգանան, նրանց պրակտիկայի, բեմ բարձրանալու հնարավորություն ընձեռվի։ «Երջանիկ կլինեմ, եթե ինձ հրավիրեն», – ասել է երգչուհին։ 

Կազարնովսկայան պատմել է, որ որոշ ժամանակ ապրել է Երևանում, երբ իր հայրը ծառայում էր Հայաստանում, ինչպես նաև մի քանի տարի առաջ մկրտել է իր երեխաներին Էջմիածնում։ «Շատ եմ սիրում Հայաստանը… Դուք գիտեք, որ ինձ համար սա մի երկիր է, որտեղ ապրում է երաժշտությունը, որտեղ շատ են սիրում օպերա։ Ես այնպիսի հետաքրքրություն եմ տեսնում օպերային ձայների, դասական երաժշտության նկատմամբ, այն դեպքում, երբ դուք այստեղ դժվար կյանք, շատ խնդիրներ ունեք։ Սակայն ինչպե՜ս են մարդիկ ընկալում երաժշտությունը, ինձ թվում է, որ այստեղ երգում են բոլորը, ինչպես Իտալիայում», – ասել է նա։

Կազարնովսկայան գտնվել է Ստեփանակերտում «Տնջրե» երիտասարդ երաժիշտների IV միջազգային փառատոնի շրջանակում։ Հուլիսի 1–5–ը օպերային երգչուհին վարպետության դասեր է անցկացրել Ստեփանակերտի Սայաթ–Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների և մանկավարժների համար։

Հուլիսի 5–ին Սայաթ–Նովայի անվան երաժշտական քոլեջի համերգասրահում տեղի է ունեցել «Երիտասարդ տաղանդներ» խորագրով համերգը, որի ժամանակ ելույթ են ունեցել երիտասարդ տաղանդավոր երգիչներ` Արցախից, Հայաստանի և Ռուսաստանից, այդ թվում` Կազարնովսկայայի վարպետության դասերի մասնակիցները։

Լրահոս
0