ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. Գիտնականների միջազգային խումբը ՆԱՍԱ–ի Nuclear Spectroscopic Telescope Array (NuSTAR) օգնությամբ հայտնաբերել է հինգ հսկայածավալ սև խոռոչներ` թաքնված փոշու և գազի մեծ ծավալով` իրենց հայտնագործության մասին հոդված հրապարակելով The Astrophysical Journal–ում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այսպիսով` աստղագետները ստացել են այն վարկածի կարևոր հաստատումը, որ տիեզերքում գոյություն ունեն սև խոռոչներ, որոնք թաքնված են տեսադաշտերի մեծամասնության դիտարկումներից։
Հսկայածավալ սև խոռոչների խումբը հաջողվել է գտնել բարձր էներգետիկ ռենտգենյան ճառագայթների շնորհիվ, որոնք արձակել է նրանց շրջապատող մատերիան և որոնք ընդունակ են թափանցել փոշու և գազի խիտ շերտերի միջով։
Գիտնականները համոզված են, որ տիեզերքում հսկայական քանակության նման թաքնված սև խոռոչներ կան։