ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8-Sputnik. Հունաստանի դուրս գալը եվրոյի գոտուց, որը չի կարելի բացառել` որպես այդ երկրում պարտքային ճգնաժամի արդյունք, անվճար չի լինի արժութային միության երկրների համար, երեքշաբթի ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք չէ մտածել, որ եվրագոտուց Հունաստանի դուրս գալն անվճար կլինի։ Առաջին հերթին խնդիր կլինի վարկատուների հետ, որոնք մենք արդեն առանձնացրել ենք, իրացվելիության և նրա հետ, թե դա ինչ ազդեցություն կունենա փոխարժեքի վրա (եվրո)»,– ասել է նա Բրյուսելում եվրագոտու գագաթաժողովի ավարտին։
Օլանդ. Հունաստանի դուրս գալը եվրագոտուց խնդիրներ կստեղծի միության երկրների համար
12:47 08.07.2015 (Թարմացված է: 13:28 08.07.2015)
© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զգուշացրել է, որ կառաջանան խնդիրներ վարկերի, իրացվելիության և եվրոյի փոխարժեքի վրա հունական դեպքերի հնարավոր ազդեցության հետ