ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատանը հուլիսի 10–ին տեղի կունենա ավելի քան 25 տարի օրինական ամուսնացած ընտանիքների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Ընտանիքները կպարգևատրվեն «Սիրո և հավատարմության համար» մեդալներով և պատվոգրերով, հաղորդում է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Արարողությունը նվիրված է հուլիսի 8–ին նշվող Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրվան։
Երաժշտական շնորհավորանքով հանդես կգա «Խաղաղության հաղթանշան» բայանահարների, ակորդեոնահարների և հարմոնահարների համաշխարհային առաջնության արծաթե մեդալակիր, «Պետրոպավլովյան ասամբլեաներ», «Քամիների վարդ», «Մետելիցա», «Ռուսաստանի աղբյուրները» հայտնի միջազգային մրցույթների հաղթող, հարմոնահար Պավել Ֆոմինը։
Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվա տոնակատարությանը հրավիրված են այն ընտանիքները, որոնք ավելի վաղ պարգևատրվել են «Ընտանիքը մտքերի և գործերի միասնություն է» հասարակական մեդալով։
Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը, որը նշվում է հուլիսի 8–իմ, հիմնադրվել է ՌԴ Պետդումայի պատգամավորների նախաձեռնությաամբ։ Խորհրդանշական է, որ առաջին անգամ այդ տոնը նշվել է 2008 թ.–ին, որը Ընտանիքի տարի էր հայտարարվել։
Հուլիսի 10–ին ՀՀ–ում ՌԴ դեսպանատանը կնշվի Ընտանիքի համառուսական օրը
© SputnikСемья
© Sputnik
Բաժանորդագրվել
Ընտանիքի, սիրո և հավատարմության տոնին հրավիրված են այն ընտանիքները, որոնք ավելի վաղ պարգևատրվել են «Ընտանիքը մտքերի և գործերի միասնություն է» հասարակական մեդալով։