ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի–Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեքշաբթի ընդունել է Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարին ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսին, հաղորդում է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության` Աշոկ Սաջանհարը և Ջիլ Կարլ Հարիսը նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը։
«Մենք հետաքրքրված ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ», – նշել են Սաջանհարն ու Հարիսը։
Արմեն Աշոտյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը բաց է միջազգային համագործակցության համար, իսկ Գանդիի ինստիտուտի և հիմնադրամի հետ կապերի հաստատումը կարող է լավագույնս խթանել կոնֆլիկտաբանություն մասնագիտության որակական առաջընթացը։
«Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը լավագույն միջոցներից է՝ ծանոթանալու հնդկական պատմական և մշակութային ժառանգությանը», – նշել է Աշոտյանը հանդիպման ժամանակ։
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում մասնավորապես կարևորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների և կոնֆլիկտների կանխարգելման կրթության տարածումը:
Հայաստանում առաջիկայում նախատեսվում է հիմնադրել Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը
CC BY-SA 4.0 / Economy and Values Research Center / Presentation of ACR 2010 (cropped, resized and color corrected)Министр образования и науки Армении Армен Ашотян
CC BY-SA 4.0 / Economy and Values Research Center / Presentation of ACR 2010 (cropped, resized and color corrected)
Բաժանորդագրվել
Նրանք նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը և հետաքրքրված են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։