ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Արարատյան դաշտավայրում և Սյունիքի մարզերում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգություն, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։
Միաժամանակ հուլիսի 8-ին, 11-ին` շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 5–10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին էապես չի փոխվի, հուլիսի 9-10-ին կբարձրանա 3-4 աստիճանով, հուլիսի 12-ին նույնքան կնվազի:
Երևանում հուլիսի 8–12 օդի ջերմաստիճանը կհասնի զրոյից բարձր 34–38 աստիճանի։
Հիմա Երևանում փոփոխական ամպամածություն է, օդի ջերմաստիճանը զրոյից բարձր 32 աստիճան է։
Օդերևութաբանները զգուշացնում են Հայաստանի մարզերում բարձր կարգի հրդեհավտանգության մասին
© Sputnik / Папикьян
/ Բաժանորդագրվել
Հուլիսի 8-ին, 11-ին` շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։