ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8- Sputnik. Եվրագոտում Հունաստանի գործընկերներն անհնարինը չեն պահանջում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից, երեքշաբթի հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք կարող գործել այնպես, որպեսզի ատրճանակ դնենք քունքին կամ դանակ` պարանոցին։ Վարչապետը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի։ Եթե սեղանին (առաջարկներից` խմբ.) ոչինչ չկա, երկար ժամանակ ոչ մի բան չկա, դա խոսում է այն մասին, որ Ցիպրասն ընդունակ չէ հետևել եվրոյի գոտում մնալու Հունաստանի ժողովրդի կոչին»,– ասել է նա եվրագոտու գագաթաժողովում։
Միշելի խոսքով` ֆինանսական բլոկի պետությունների և կառավարությունների ղեկավարները հոգնել են նրանից, որ հունական կողմը «սիստեմատիկ հեռացնում է այն պահը, երբ պետք է պատասխանատվություն վերցնել»։
Բելգիայի վարչապետ. Եվրագոտին «ատրճանակ չի դնում Ցիպրասի քունքին»
10:28 08.07.2015 (Թարմացված է: 11:14 08.07.2015)
© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В.Путин встретился с премьер-министром Греции А. Ципрасом
© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ալեքսիս Ցիպրասը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի, այլապես դա նշանակում է, որ նա ընդունակ չէ հետևել եվրոյի գոտում մնալու` Հունաստանի ժողովրդի կոչին: