ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: Նախագահը հետագա բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ` ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն` շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: —0-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին ծննդյան պաշտոնական օրվա առթիվ
© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВ.Путин принял участие в заседании Совета коллективной безопасности ОДКБ и заседании Высшего Евразийского экономического совета
© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: