https://arm.sputniknews.ru/20201124/amanorya-mijocarumner-kazmakerpelu-poxaren-yerevan-voroshec-ognel-stepanakertin-25478306.html
Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին
Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին
Sputnik Արմենիա
Երևանի ավագանու որոշմամբ 100 մլն դրամ կհատկացվի Արցախի մայրաքաղաքին` կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով։ 24.11.2020, Sputnik Արմենիա
2020-11-24T13:42+0400
2020-11-24T13:42+0400
2020-11-24T13:54+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
երևան
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , արցախ, երևան, քաղաքապետարան, ստեփանակերտ
հայաստան, հասարակություն , արցախ, երևան, քաղաքապետարան, ստեփանակերտ
Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին
13:42 24.11.2020 (Թարմացված է: 13:54 24.11.2020) Երևանի ավագանու որոշմամբ 100 մլն դրամ կհատկացվի Արցախի մայրաքաղաքին` կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։
Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Երևանի ավագանու նիստում։
Երևանի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։
«Առաջարկում ենք 100 մլն դրամ փոխանցել Ստեփանակերտին`կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով»,– ասաց նա։
Նշենք, որ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով այդ 100 մլն դրամը պետք է ծախսվեր Երևանում Ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար։
Ստեփանակերտում կրկին պայթյուններ կլսվեն. «Սմերչի» հրթիռներ են գտել
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Տեղահանվածների թիվը 100-120 հազար է, գրեթե 17 հազար շենք-շինություն էլ մասնակի կամ ամբողջապես ոչնչացվել է։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը