«Երբ հեռանում են նման մարդիկ...». ինչպես Մոսկվայում հրաժեշտ տվեցին հերոս նախարարին
«Երբ հեռանում են նման մարդիկ...». ինչպես Մոսկվայում հրաժեշտ տվեցին հերոս նախարարին
Sputnik Արմենիա
Մոսկվայում հրաժեշտ են տվել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին։ Առավոտյան ժամը 6-ից՝ հրաժեշտի պաշտոնական արարողությունից մեկ ժամ առաջ, Վատուտինի... 10.09.2021, Sputnik Արմենիա
Արարողությանը ներկա են եղել մահացած նախարարի ծառայակիցները, պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դերասաններ ու երգիչներ։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարմիր վարդեր է դրել և գլուխ խոնարհել ԱԻՆ ղեկավարի դագաղի մոտ։ Այնուհետև նա մոտեցել է նախարարի կնոջն ու որդուն և ցավակցել նրանց։ Որոշ ժամանակ նրանց կողքին նստելուց հետո ՌԴ նախագահը կրկին մոտեցել է դագաղին, գլուխ խոնարհել, խաչակնքվել ու դուրս եկել սգո սրահից։«Մեծ ողբերգություն է ընտանիքի, գործընկերների համար, մեծ կորուստ` երկրի համար, երբ հեռանում են նման մարդիկ»,- հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողներին է ասել Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ԱԻՆ ղեկավարին կհուղարկավորեն Սանկտ Պետերբուրգում. այնտեղ են հանգչում նրա ծնողները։Հիշեցնենք` ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը 55 տարեկան հասակում ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտքը կատարելիս՝ միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ փորձելով փրկել ուրիշի կյանքը։Նա նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին, 2020 թվականին նրան բանակի գեներալի կոչում էր շնորհվել:Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Մոսկվայում հրաժեշտ են տվել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին։ Առավոտյան ժամը 6-ից՝ հրաժեշտի պաշտոնական արարողությունից մեկ ժամ առաջ, Վատուտինի փողոցում`ԱԻՆ շենքի մոտ, հերթ է գոյացել։
Արարողությանը ներկա են եղել մահացած նախարարի ծառայակիցները, պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դերասաններ ու երգիչներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարմիր վարդեր է դրել և գլուխ խոնարհել ԱԻՆ ղեկավարի դագաղի մոտ։ Այնուհետև նա մոտեցել է նախարարի կնոջն ու որդուն և ցավակցել նրանց։ Որոշ ժամանակ նրանց կողքին նստելուց հետո ՌԴ նախագահը կրկին մոտեցել է դագաղին, գլուխ խոնարհել, խաչակնքվել ու դուրս եկել սգո սրահից։
«Մեծ ողբերգություն է ընտանիքի, գործընկերների համար, մեծ կորուստ` երկրի համար, երբ հեռանում են նման մարդիկ»,- հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողներին է ասել Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
ԱԻՆ ղեկավարին կհուղարկավորեն Սանկտ Պետերբուրգում. այնտեղ են հանգչում նրա ծնողները։
Հիշեցնենք` ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը 55 տարեկան հասակում ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտքը կատարելիս՝ միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ փորձելով փրկել ուրիշի կյանքը։
Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Չեկունկովը Ռուսաստանի ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողության ժամանակ