ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու մրցույթին։ Տեղեկությունը հայտնել է «Առաջին ալիքը» և «Զվարթնոց» օդանավակայանից լուսանկար հրապարակել:
Նշենք՝ այս տարի մրցույթին ՀՀ-ն ներկայացնում է երգիչ, պարող, շոումեն Սիմոնը` «Paloma Rumba» երգով: Երգի հեղինակներից մեկն էլ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն է։ Երգի տեսահոլովակում նկարահանվել է 2016 թվականին մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2026»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: