https://arm.sputniknews.ru/20260311/evratesil-2026-um-hajastany-knerkajacni-simvony-99736941.html
«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը
«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը
Sputnik Արմենիա
Այս տարի մրցույթն անցկացվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T21:16+0400
2026-03-11T21:16+0400
2026-03-11T21:24+0400
եվրատեսիլ
հայաստան
սիմոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99737108_0:0:1280:720_1920x0_80_0_0_eef87bd205e337e8fae89fe6a7b0d5ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով (մայիսի 12 և 14՝ կիսաեզրափակիչներ և մայիսի 16՝ եզրափակիչ):Երգի հեղինակներից մեկն էլ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն է։Հեռուստաընկերությունը հրապարակել է նաև երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև 2016 թվականին մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը։«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան․ ո՞ր տեղը գրավեց ՀայաստանըՀավելենք, որ Սիմոնն անցյալ տարի մասնակցում էր Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին»։ Նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա մեր պատվիրակին՝ Պարգին։ Մինչդեռ տեղական և միջազգային ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
SIMÓN - Paloma Rumba
Sputnik Արմենիա
SIMÓN - Paloma Rumba
2026-03-11T21:16+0400
true
PT2M56S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99737108_172:0:1132:720_1920x0_80_0_0_bbf0dfdb35b3e1b1b8fa27428a4b8805.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրատեսիլ, հայաստան, սիմոն, видео
եվրատեսիլ, հայաստան, սիմոն, видео
«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը
21:16 11.03.2026 (Թարմացված է: 21:24 11.03.2026) Այս տարի մրցույթն անցկացվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք
Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով (մայիսի 12 և 14՝ կիսաեզրափակիչներ և մայիսի 16՝ եզրափակիչ):
««Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով»,- նշված է հեռուստաընկերության գրառման մեջ։
Երգի հեղինակներից մեկն էլ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն է։
Հեռուստաընկերությունը հրապարակել է նաև երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև 2016 թվականին մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը։
Հավելենք, որ Սիմոնն անցյալ տարի մասնակցում էր Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին»։ Նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա մեր պատվիրակին՝ Պարգին։ Մինչդեռ տեղական և միջազգային ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։