Հայաստանի և Անգոլայի պաշտոնյաները կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից

Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Անգոլայի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրող անձինք կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում նպատակահարմար համարեց Հայաստանի և Անգոլայի կառավարությունների միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը:
Որոշման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի նախագիծը անգոլական կողմը Ռուսաստանում ՀՀ դեսպանության միջոցով մեր արտգործնախարարությանն է փոխանցել 2024թ. հոկտեմբերի 18–ին:
«Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը: Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը և հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունից նշում են, որ համաձայնագրի ստորագրումը բխում է գործադիր մարմնի` 2021–2026թթ. ծրագրի «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ» հոդվածից:
Անգոլայի քաղաքացին երկրորդ անգամ է փորձել հատել հայ-թուրքական սահմանը