https://arm.sputniknews.ru/20260430/hajastani-ev-angvolaji-pashtvonjanery-kazatven-mutqi-artvonagri-pahanjic-101567879.html
Հայաստանի և Անգոլայի պաշտոնյաները կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից
Հայաստանի և Անգոլայի պաշտոնյաները կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից
Sputnik Արմենիա
Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T11:01+0400
2026-04-30T11:01+0400
2026-04-30T11:03+0400
անգոլա
հայաստան
վիզա
արտոնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87740302_0:46:1600:947_1920x0_80_0_0_ab43448026c034c270c5422b3a168a6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Անգոլայի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրող անձինք կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում նպատակահարմար համարեց Հայաստանի և Անգոլայի կառավարությունների միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը:Որոշման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի նախագիծը անգոլական կողմը Ռուսաստանում ՀՀ դեսպանության միջոցով մեր արտգործնախարարությանն է փոխանցել 2024թ. հոկտեմբերի 18–ին:Կառավարությունից նշում են, որ համաձայնագրի ստորագրումը բխում է գործադիր մարմնի` 2021–2026թթ. ծրագրի «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ» հոդվածից:Անգոլայի քաղաքացին երկրորդ անգամ է փորձել հատել հայ-թուրքական սահմանը
անգոլա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87740302_149:0:1570:1066_1920x0_80_0_0_535b5fe5fb0cf90b8b7565bc5df62fc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անգոլա, հայաստան, վիզա, արտոնագիր
անգոլա, հայաստան, վիզա, արտոնագիր
Հայաստանի և Անգոլայի պաշտոնյաները կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից
11:01 30.04.2026 (Թարմացված է: 11:03 30.04.2026) Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Անգոլայի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրող անձինք կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում նպատակահարմար համարեց Հայաստանի և Անգոլայի կառավարությունների միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը:
Որոշման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի նախագիծը անգոլական կողմը Ռուսաստանում ՀՀ դեսպանության միջոցով մեր արտգործնախարարությանն է փոխանցել 2024թ. հոկտեմբերի 18–ին:
«Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը: Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը և հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունից նշում են, որ համաձայնագրի ստորագրումը բխում է գործադիր մարմնի` 2021–2026թթ. ծրագրի «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ» հոդվածից: