Մոսկվայում մեկնարկել է «Եվրասիա` ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովը։
«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան համաժողովի շրջանակներում լրագրողներին պատմել է, որ իրենց համար շատ կարևոր է ավանդական արժեքների պահպանումը, այդ թվում՝ Եվրասիայի տարածքում բարիդրացիության և գործընկերության գծով։
«Մենք շեշտը դնում ենք Եվրասիական ասոցիացիայի զարգացման և ռուսաց լեզվի աջակցության վրա։ Բիշքեկում նոր կենտրոն ենք բացել, որը գրավիչ վայր է դարձել երեխաների և երիտասարդների համար։ Այժմ մեր առաջ խնդիր է դրված ընդլայնելու և ստեղծելու նման կենտրոններ։ Պատրաստվում ենք բացմանը Ղրղզստանի հարավում։ Մենք նաև նման կենտրոնների ցանց ունենք Հայաստանում։ Նման հայտ ենք ստացել նաև Արևմտյան Աֆրիկայից», – հավելել է նա։
Նա առանձնացրել է կամավորների աշխատանքը, որոնք օգնել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստան ուղարկված մոտ 200 տոննա մարդասիրական բեռը բաշխելու գործում։
«Այս ամբողջ աշխատանքը շատ անհրաժեշտ և կարևոր է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այն պահանջված է։ Այդ իսկ պատճառով, ծրագրում ենք մեծ աշխատանք կատարել, ավելի շատ շփվել մարդկանց հետ, առավել ևս, որ դա պահանջված է», – ասել է նա։
«Եվրասիա` ավանդական արժեքների տարածք» հասարակական և գործարար համաժողովը անցկացվում է ապրիլի 23-24-ը Մոսկվայում՝ «Ռոսիա» ազգային կենտրոնի հարթակում։ Համաժողովի աշխատանքին մասնակցում են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, գիտության, բիզնեսի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ։
Համաժողովի ծրագիրը ներառում է քննարկումներ եվրասիական ինտեգրման, հումանիտար համագործակցության զարգացման և պատմական հիշողության պահպանման վերաբերյալ։