https://arm.sputniknews.ru/20260423/mer-khndiry-evrasiakan-inqnutjuny-pahpaneln-e-arshinvovan-hajastanjan-nakhagtseri-masin-101292063.html
«Մեր խնդիրը եվրասիական ինքնությունը պահպանելն է». Արշինովան՝ հայաստանյան նախագծերի մասին
«Մեր խնդիրը եվրասիական ինքնությունը պահպանելն է». Արշինովան՝ հայաստանյան նախագծերի մասին
Sputnik Արմենիա
Մոսկվայում մեկնարկել է «Եվրասիա` ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T13:04+0400
2026-04-23T13:04+0400
2026-04-23T13:04+0400
«եվրասիա»
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101284910_0:0:1920:1080_1920x0_80_0_0_549b7640bb471f9d069806e846b39067.jpg
Մոսկվայում մեկնարկել է «Եվրասիա` ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովը։«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան համաժողովի շրջանակներում լրագրողներին պատմել է, որ իրենց համար շատ կարևոր է ավանդական արժեքների պահպանումը, այդ թվում՝ Եվրասիայի տարածքում բարիդրացիության և գործընկերության գծով։Նա առանձնացրել է կամավորների աշխատանքը, որոնք օգնել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստան ուղարկված մոտ 200 տոննա մարդասիրական բեռը բաշխելու գործում։«Այս ամբողջ աշխատանքը շատ անհրաժեշտ և կարևոր է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այն պահանջված է։ Այդ իսկ պատճառով, ծրագրում ենք մեծ աշխատանք կատարել, ավելի շատ շփվել մարդկանց հետ, առավել ևս, որ դա պահանջված է», – ասել է նա։«Եվրասիա` ավանդական արժեքների տարածք» հասարակական և գործարար համաժողովը անցկացվում է ապրիլի 23-24-ը Մոսկվայում՝ «Ռոսիա» ազգային կենտրոնի հարթակում։ Համաժողովի աշխատանքին մասնակցում են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, գիտության, բիզնեսի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ։Համաժողովի ծրագիրը ներառում է քննարկումներ եվրասիական ինտեգրման, հումանիտար համագործակցության զարգացման և պատմական հիշողության պահպանման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Депутат Госдумы, председатель Совета АНО "Евразия" Алена Аршинова о традиционных ценностях и помощи переселенцам из Нагорного Карабаха
Sputnik Արմենիա
Депутат Госдумы, председатель Совета АНО "Евразия" Алена Аршинова о традиционных ценностях и помощи переселенцам из Нагорного Карабаха
2026-04-23T13:04+0400
true
PT1M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101284910_258:0:1698:1080_1920x0_80_0_0_57087288802be2460e09f946fb3c62e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«եվրասիա», հայաստան, ռուսաստան, видео
«եվրասիա», հայաստան, ռուսաստան, видео
Մոսկվայում մեկնարկել է «Եվրասիա` ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովը։
«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան համաժողովի շրջանակներում լրագրողներին պատմել է, որ իրենց համար շատ կարևոր է ավանդական արժեքների պահպանումը, այդ թվում՝ Եվրասիայի տարածքում բարիդրացիության և գործընկերության գծով։
«Մենք շեշտը դնում ենք Եվրասիական ասոցիացիայի զարգացման և ռուսաց լեզվի աջակցության վրա։ Բիշքեկում նոր կենտրոն ենք բացել, որը գրավիչ վայր է դարձել երեխաների և երիտասարդների համար։ Այժմ մեր առաջ խնդիր է դրված ընդլայնելու և ստեղծելու նման կենտրոններ։ Պատրաստվում ենք բացմանը Ղրղզստանի հարավում։ Մենք նաև նման կենտրոնների ցանց ունենք Հայաստանում։ Նման հայտ ենք ստացել նաև Արևմտյան Աֆրիկայից», – հավելել է նա։
Նա առանձնացրել է կամավորների աշխատանքը, որոնք օգնել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստան ուղարկված մոտ 200 տոննա մարդասիրական բեռը բաշխելու գործում։
«Այս ամբողջ աշխատանքը շատ անհրաժեշտ և կարևոր է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այն պահանջված է։ Այդ իսկ պատճառով, ծրագրում ենք մեծ աշխատանք կատարել, ավելի շատ շփվել մարդկանց հետ, առավել ևս, որ դա պահանջված է», – ասել է նա։
«Եվրասիա` ավանդական արժեքների տարածք» հասարակական և գործարար համաժողովը անցկացվում է ապրիլի 23-24-ը Մոսկվայում՝ «Ռոսիա» ազգային կենտրոնի հարթակում։ Համաժողովի աշխատանքին մասնակցում են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, գիտության, բիզնեսի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ։
Համաժողովի ծրագիրը ներառում է քննարկումներ եվրասիական ինտեգրման, հումանիտար համագործակցության զարգացման և պատմական հիշողության պահպանման վերաբերյալ։