ԵՐԵՎԱՆ, ապրիլի 22 – Sputnik. Հայաստանի անրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է Որոտանի ՀԷԿ–երի կասկադի 2026-2028 թվականների ներդրումային ծրագիրը 4.1 մլրդ դրամ ծավալով։
ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ միջոցները կուղղվեն առանցքային հանգույցների արդիականացմանը, այդ թվում՝ Տաթևի ՀԷԿ–ում տրանսֆորմատորների փոխարինմանը և կասկադի բոլոր 4 ջրամբարների ջրարգելակների հեռակառավարման համակարգերի տեղադրմանը։ Ծրագիրը նաև շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ է ներառում, այդ թվում՝ ձկնապաշտպանական ցանցերի տեղադրում բացատար ջրանցքների վրա։
Որոտանի կասկադը՝ գեներացման ծավալով Հայաստանի խոշորագույն հիդրոէներգետիկ օբյեկտը, սեփականաշնորհվել է 2015 թվականին և անցել ամերիկյան Contour Global ընկերության վերահսկողության տակ: 2000-ականներին կասկադի կայանները տարեկան ավելի քան 1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա էին արտադրում, սակայն հետագայում այդ ցուցանիշները նվազեցին ներդրումների երկարատև բացակայության պատճառով։
Սեփականատիրոջ փոխվելուց հետո արդիականացում իրականացվեց ներգրավված վարկային միջոցների հաշվին: 2025 թվականի արդյունքներով արտադրությունը մոտ 890 մլն կՎտ/ժ է կազմել։
Կառույցի սեփականաշնորհումն իրականացվել է պետական-մասնավոր գործընկերության պայմանով, որը սակագնային կարգավորում է նախատեսում ներդրողի համար երաշխավորված եկամուտով։