Երևանում տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը

Ծրագրի արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում այսօր տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Մարզահամալիրը կառուցվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։
Երևանում տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը
Վարչապետի մամուլի ծառայությունից նշում են, որ մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:
Նախագծի ներկայացումից հետո Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը բռնցքամարտիկը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։
Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։
Երևանում տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը