https://arm.sputniknews.ru/20260420/erevanum-teghi-unecav-artur-abrahami-anvan-marzahamaliri-himnarkeqi-ararvoghutjuny-101178967.html
Երևանում տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը
Երևանում տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը
Sputnik Արմենիա
Ծրագրի արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T14:23+0400
2026-04-20T14:23+0400
2026-04-20T14:30+0400
հայաստան
երևան
արթուր աբրահամ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101178380_0:0:1280:721_1920x0_80_0_0_ce9524979d206577a49107d6c78eafc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում այսօր տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Մարզահամալիրը կառուցվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։Վարչապետի մամուլի ծառայությունից նշում են, որ մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:Նախագծի ներկայացումից հետո Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը բռնցքամարտիկը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101178380_0:0:1138:853_1920x0_80_0_0_40c0fa1e149a276dde41332918cc1850.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, արթուր աբրահամ, նիկոլ փաշինյան
հայաստան, երևան, արթուր աբրահամ, նիկոլ փաշինյան
Երևանում տեղի ունեցավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը
14:23 20.04.2026 (Թարմացված է: 14:30 20.04.2026) Ծրագրի արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում այսօր տեղի ունեցավ
Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Մարզահամալիրը կառուցվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։
Վարչապետի մամուլի ծառայությունից նշում են, որ մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:
Նախագծի ներկայացումից հետո Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը բռնցքամարտիկը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։
Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։