ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի- Sputnik. Իրանի զինված ուժերը կանխել են Անգոլայի և Բոտսվանայի դրոշներով երկու լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է Tasnim-ը:
«Իրանի ծովային շրջափակման շարունակման պատճառով Իրանի զինված ուժերն այսօր թույլ չեն տվել ևս երկու նավթային լցանավի անցնել Հորմուզի նեղուցով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տանկերներն անցել են Անգոլայի և Բոտսվանայի դրոշներով, սակայն ստիպված են եղել հետ շրջվել Իրանի զինված ուժերի գործողությունների պատճառով:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: