ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով կա 6 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 18։25-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»–ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։
«Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից երկուսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը»,–գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։