Ռուսաստանն առավոտյան սկսել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի եզրափակիչ ռոտացիան. Լիխաչով

«Բուշեր» կայանում մնացել է «Ռոսատոմի» 20 աշխատակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն այսօր առավոտյան սկսել է Իրանի «Բուշեր» ատոմակայանի եզրափակիչ ռոտացիան: Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Այսօր առավոտյան ժամը 8.00-ին «Բուշեր» կայանում սկսել ենք եզրափակիչ ռոտացիան։ 108 մարդ շարժվում է դեպի Սպահան, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի. կայանում մնացել է 20 մարդ՝ մեր մասնաճյուղի ղեկավարը, նրա տեղակալները, անվտանգության ն և ինժեներատեխնիկական մասերի աշխատակիցները, որոնք պատասխանատու են սարքավորումների անվտանգության համար և հսկում են մեր բազան»,-հայտնել է Լիխաչովը։
Նշենք, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի մեկնարկից ի վեր «Բուշեր» ԱԷԿ-ից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել ՌԴ 509 քաղաքացի։
Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի տարածքը գնդակոծվել էր երեք անգամ՝ մարտի 17-ին, 24-ին և 27-ին: Վերջին անգամ զինամթերք էր պայթել նաև պոմպակայանի անմիջական հարևանությամբ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: