https://arm.sputniknews.ru/20260413/rusastann-aravvotjan-sksel-e-irani-busher-aeki-ezrapakich-rvotacian-likhachvov-100947568.html
Ռուսաստանն առավոտյան սկսել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի եզրափակիչ ռոտացիան. Լիխաչով
Ռուսաստանն առավոտյան սկսել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի եզրափակիչ ռոտացիան. Լիխաչով
Sputnik Արմենիա
«Բուշեր» կայանում մնացել է «Ռոսատոմի» 20 աշխատակից։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T17:10+0400
2026-04-13T17:10+0400
2026-04-13T17:10+0400
«բուշեր» աէկ
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
տարհանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_0:84:1600:984_1920x0_80_0_0_b83c8168b20e0c0dc4b6aa45c88dd25b.jpg
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն այսօր առավոտյան սկսել է Իրանի «Բուշեր» ատոմակայանի եզրափակիչ ռոտացիան: Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։Նշենք, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի մեկնարկից ի վեր «Բուշեր» ԱԷԿ-ից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել ՌԴ 509 քաղաքացի։Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի տարածքը գնդակոծվել էր երեք անգամ՝ մարտի 17-ին, 24-ին և 27-ին: Վերջին անգամ զինամթերք էր պայթել նաև պոմպակայանի անմիջական հարևանությամբ:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_444bf5fdfe6a376c57ddcb111c3103fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«բուշեր» աէկ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տարհանում
«բուշեր» աէկ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տարհանում
Ռուսաստանն առավոտյան սկսել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի եզրափակիչ ռոտացիան. Լիխաչով
«Բուշեր» կայանում մնացել է «Ռոսատոմի» 20 աշխատակից։
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն այսօր առավոտյան սկսել է Իրանի «Բուշեր» ատոմակայանի եզրափակիչ ռոտացիան: Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Այսօր առավոտյան ժամը 8.00-ին «Բուշեր» կայանում սկսել ենք եզրափակիչ ռոտացիան։ 108 մարդ շարժվում է դեպի Սպահան, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի. կայանում մնացել է 20 մարդ՝ մեր մասնաճյուղի ղեկավարը, նրա տեղակալները, անվտանգության ն և ինժեներատեխնիկական մասերի աշխատակիցները, որոնք պատասխանատու են սարքավորումների անվտանգության համար և հսկում են մեր բազան»,-հայտնել է Լիխաչովը։
Նշենք, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի մեկնարկից ի վեր «Բուշեր» ԱԷԿ-ից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել ՌԴ 509 քաղաքացի։
Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի տարածքը գնդակոծվել էր երեք անգամ՝ մարտի 17-ին, 24-ին և 27-ին: Վերջին անգամ զինամթերք էր պայթել նաև պոմպակայանի անմիջական հարևանությամբ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: