Տերունական աղոթք և ՀՀ օրհներգ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը սկսվեց

Նարեկ Կարապետյանը հայտարարեց` ուժեղ Հայաստան ունենալու համար երկրին փոփոխություններ են պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։
«Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը»,– հայտարարեց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների և տերունական աղոթքի ներքո։
«Մեզ առաջնորդում է նախախնամությունը»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ իրենց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին կբերի հաղթական այն կետին, երբ աղքատությունը կհաղթահարվի, և Հայաստանը կդառնա բարեկեցիկ երկիր։
«Մենք մեր անցյալի ստվերից պետք է ազատվենք և բարեկեցության է՛լ ավելի բարձր նշաձող դնենք,– ասաց Կարապետյանը` հավելելով, որ ուժեղ Հայաստան ունենալու համար երկրին փոփոխություններ են պետք։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» միավորումը դադարեցրին համագործակցությունը