Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իձել է Սրբազան կրակը

Պատրիարքը Սրբազան կրակից վառում է մոմերը և փոխանցում տաճարում գտնվող հոգևորականներին ու հավատացյալներին:
Sputnik
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սրբազան կրակն իջել է ժամերգության ժամանակ, որը գլխավորում էր Երուսաղեմի Թեոֆիլոս III պատրիարքը: Արարողությանը մասնակցել են հոգևորականության ներկայացուցիչներ և բազմաթիվ ուխտավորներ:
Սրբազան կրակն ավանդաբար իջնում է ուղղափառ Զատկի նախօրեին Կուվուկլիայում՝ Տիրոջ Գերեզմանի վրա գտնվող մատուռում: Մինչ այդ տաճարում ստուգվում է կրակի աղբյուրների առկայությունը Կուվուկլիայում, և այն կնքվում է: Պատրիարքը հանում է հանդիսավոր հանդերձանքը, ապա մտնում է մատուռ, իսկ տաճարի լույսերը մարվում են:
Սրբազան կրակն իջնելուց հետո պատրիարքը դրանից վառում է մոմերը և կրակը փոխանցում է տաճարում գտնվող հոգևորականներին ու հավատացյալներին:
Հայերի համար ի՞նչ խորհուրդ ունի Սրբազան կրակը