Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդի Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում

Հակոբյանը չի կրել ոչ մի պարտություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող Al-Beruniy միջազգային մրցաշարի հաղթող է դարձել՝ վաստակելով 5,5 միավոր:
Հայ շախմատիստը 9 տուրում երկու հաղթանակ է տարել և յոթ պարտիա ավարտել ոչ–ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն: Նույն մրցաշարում Շանթ Սարգսյանը 5 միավորով երրորդ տեղում է:
Al-Beruniy միջազգային մրցաշարն անցկացվել է չորս խմբում՝ Masters, Challengers, Futures և Open: Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը խաղացել են Masters մրցաշարում:
Հայ շախմատիստներն առաջատար դիրքեր են զբաղեցնում Տաշքենդում ընթացող միջազգային մրցաշարում
Շրջանաձև մրցաշարին մասնակցել են նաև այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են Շամսիդին Վոհիդովը (Ուզբեկստան), Վոլոդար Մուրզինը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և այլք:
Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը նույն մրցաշարի Challengers անվանակարգում գրավել է 3–րդ տեղը: Հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր՝ նույնպես ամբողջ մրցաշարն անցնելով առանց պարտության:
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը Futures անվանակարգում կիսել է 1–3–րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով երկրորդը:
Ոչ մի պարտություն․ Արամ Հակոբյանը դարձել է «Pavlodar Open 2024» շախմատի մրցաշարի հաղթող