Կարծես ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը նշում է, որ ինքն իրականում ցանկություն ունի, որ ընդդիմադիր դաշտը միավորվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, երբ լինի, կհանրայնացվի։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, բայց տեսնենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը ընտրություններին կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Ցուցակի առաջատարը, հետևաբար նաև` վարչապետի թեկնածուն կորոշվի սոցիոլոգիական հարցումների արդյունքում։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։