ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՔՊ–ական նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդականին նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն։ Լոռու մարզպետարանից տեղակացնում են, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներ են ներկայացրել նոր տնօրեն Տիգրան Հովսեփյանին։
Քննարկվել են նաև ՀԷՑ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը նշանակվել է Շիրակի մարզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։
ՔՊ-ական նախկին մարզպետի խորհրդականը նշանակվել է ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։