ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ծայրահեղականների դիրքերին

Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է 200 զինյալ։
Sputnik
Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա ահաբեկիչների հարձակման պատճառով Սիրիայում իրավիճակը շարունակաբար սրվում է, իրականացվում է ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողություն։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման (ՍՀԿՀ) ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, առաջին կարգի կապիտան Օլեգ Իգնասյուկը:
Նշվում է, որ Սիրիային աջակցություն ցուցաբերելով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հրթիռառմբային հարվածներ են հասցնում անօրինական զինված խմբավորումների տեխնիկայի և կենդանի ուժի, կառավարման կետերի, պահեստների, ահաբեկիչների հրետանային դիրքերի ուղղությամբ:
Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է շուրջ 200 զինյալ, ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողությունը շարունակվում է:
Հիշեցնենք` թուրքամետ արմատական ​​խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։