Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ղրիմի բնակիչ է ձերբակալվել Թեոդոսիայում Ուկրաինայի հետախուզության օգտին լրտեսության համար

Հարուցվել է քրեական գործ պետական դավաճանության հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ղրիմի բնակիչ է ձերբակալվել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության շահերից ելնելով Թեոդոսիայի նավահանգստի և նավթաբազայի մոտ լրտեսության համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Ղրիմի և Սևաստոպոլի վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ղրիմի Լենինյան շրջանի 32-ամյա բնակիչը սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության հետ և հատուկ ծառայության ներկայացուցչին տեղեկություններ փոխանցել Թեոդոսիայում տեղակայված ռազմական օբյեկտների և տարածաշրջանում ՀՕՊ միջոցների մասին:
Բրյանսկի մարզում կանխվել է սահմանը խախտելու փորձ, ոչնչացվել է 4 դիվերսանտ. ԱԴԾ
Հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ հատուկ ծառայությունների հրահանգով միտումնավոր մեքենայի գեոլոկացիան միացրած անցել է Թեոդոսիայի նավթաբազայի և ծովային նավահանգստի մոտով։ Առաջադրանքների կատարման համար վարձատրություն է ստացել։
«Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով («Պետական դավաճանություն լրտեսության տեսքով»)։ Հոդվածը որպես պատժաչափ նախատեսում է ազատազրկում՝ ընդհուպ ցմահ»,-հայտնել են վարչությունից։
Սիմֆերոպոլ քաղաքի Կիևյան շրջանային դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
ՌԴ ԱԴԾ-ն ցուցադրել է Բասաևի և Խաթաբի ավազակախմբերի 3 գրոհայինների ձերբակալման տեսանյութը