Նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը ԵՏՀ-ն ակնկալում է կիրառել 2025թ–ին

Եվրասիական հանձնաժողովը կգործադրի բոլոր ջանքերը ապրանքների և մարդկանց տեղաշարժը պարզեցնելու, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, որ նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը գործնականում կսկսի գործել արդեն 2025 թվականին: Այդ մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Դավիդովը։
«ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կապարակնիքների օգտագործման մասին համաձայնագիրը գործնականում կսկսի գործել արդեն այն բանից հետո, երբ միության անդամ բոլոր հինգ երկրները հայտարարեն այդ սխեմային անցնելու պատրաստակամության մասին», - ասել է Դավիդովը:
Պաշտոնյայի խոսքով՝ մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծումը գերակա խնդիր է մաքսային մարմինների և ԵՏՀ-ի համար: Առաջին քայլը նավիգացիոն կնիքների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի գործարկումն է: Առայժմ այս տեխնոլոգիայի կիրառման պատրաստակամության մասին հայտարարել են Ռուսաստանն ու Բելառուսը։ Նա հավելել է, որ միության մյուս երկրներին անհրաժեշտ է խթանել ավելի ակտիվ աշխատանքի իրենց մաքսային և տրանսպորտային ծառայությունների միջոցով:
Ե՞րբ կսկսվի էլեկտրաէներգիայի առևտուրը ԵԱՏՄ–ում. մանրամասներ
Դավիդովն ընդգծել է, որ համաձայնագիրը ձեռնտու է ինչպես բիզնեսին, այնպես էլ վերահսկող մարմիններին: Մասնավորապես, միայն Բելառուսում նավիգացիոն կապարակնիքներով արդեն ավելի քան մեկուկես միլիոն բեռնատար է անցել, ինչը թույլ է տալիս տվյալներ հավաքել ոչ միայն տրանսպորտի և վարորդների, այլև բեռների և երթուղիների մասի ։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, կարևոր է ոչ միայն հետևել տեղեկատվությանը, այլև արդյունավետ օգտագործել այն:
Մաքսային տարանցման համակարգի ամբողջական ներդրման հստակ ժամկետներն առայժմ դժվար է նշել, քանի որ դա կախված է ԵԱՏՄ բոլոր երկրների համաձայնեցված գործողություններից։ Դավիդովը նշել է, որ մաքսային ծառայությունների ինտեգրումն առանցքային խնդիրներից մեկն է։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ն պետք է արագացնի այդ գործընթացը, որպեսզի հետ չմնա ԵՄ-ից, որն արդեն առաջ է անցել մաքսային համագործակցության և մատակարարման շղթաների կառավարման ոլորտում: Նա նաև ընդգծել է տեղեկատվական համակարգերի ինտեգրման և թվային տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը միության երկրների միջև ապրանքների և մարդկանց տեղաշարժը հեշտացնելու համար:
ԵՏՀ նախարարը հայտնել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի հատվածում փոփոխությունների մասին
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից ստորագրված նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլին։