ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առճակատման մեխանիզմների կարիք դժվար թե լինի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու գաղափարը։
«Պետք է հասկանալ նման նախաձեռնության մանրամասները՝ դա ո՞ր երկրների դաշինքն է։ ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, ունի բացարձակապես վառ արտահայտված և համակարգային առճակատման ուղղվածություն», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է նախ Խորհրդային Միությանը, այնուհետև Ռուսաստանի Դաշնությանը զսպելու համար, և առ այսօր շարունակում է անել դա:
«Արդյոք մեզ պե՞տք են Մերձավոր Արևելքում առճակատման մեխանիզմներ։ Դժվար թե, բայց նախքան ինչ-որ բան եզրակացնելը պետք է հասկանալ պարոն Նեթանյահուի՝ նման դատողությունների նրբությունները», - հավելել Է Պեսկովը։
Նշենք, որ Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է ստեղծել ՆԱՏՕ-ի նման դաշինք՝ ուղղված Իրանից եկող սպառնալիքի դեմ: